Հայաստանում շատ սպառողական վարկերի տոկոսադրույքն ավելի ցածր է, քան ԱՄՆ- ում. Ջավադյան

Մեզ մոտ սպառողական վարկերի առավելագույն չափը 24 տոկոս է։
bank-naxasrah

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը վստահեցնում է, որ Հայաստանում սպառողական վարկերի տոկոսադրույքները իջնում են: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԿԲ նախագահն ընդգծեց, որ Հայաստանում շատ սպառողական վարկերի տոկոսադրույքներն ավելի ցածր են, քան ԱՄՆ-ում:«Մեզ մոտ սպառողական վարկերի առավելագույն չափը 24 տոկոս է, իսկ նվազագույն չեմ կարող ասել, որովհետև գործիքները տարբեր են»,- ընդգծեց Ջավադյանը:

Նա մանրամասնեց, որ կան բիզնես վարկեր, որոնց տոկոսադրույքն 8 տոկոս է: «Կան արտարժույթով վարկեր, որոնք տրվում են ցածր տոկոսադրույքներով: Օրինակ, ես վերջերս տեսել եմ եվրոյով վարկ, որի տոկոսադրույքը եղել է 6.5 տոկոս»,- ասաց ՀՀ ԿԲ նախագահը:

 

*

*