Հայաստանի սննդարդյունաբերությունը ներկայացնող տաղավարը լավագույնն է ճանաչվել

Մոսկովյան էքսպոյին ներկայացնում են 16 հայկական ընկերություններ։

Սեպտեմբերի 11-14-ը Մոսկվայում ընթացող «WorldFood Moscow 2017» միջազգային ցուցահանդեսին մեր երկիրը ներկայացնող՝ «Հայաստանի զարգացման հիմնադրամ»-ի կառուցած տաղավարը լավագույնն է ճանաչվել։ ՀԶՀ աջակցությամբ մեր երկրի սննդարդյունաբերության ոլորտը մոսկովյան էքսպոյին ներկայացնում են 16 հայկական ընկերություններ։

«Սա գնահատում եմ որպես մեր թիմի՝ մարքեթինգային լավ արդյունք և, հետևաբար, էքսպոյի մասնակից ընկերություններից ակնկալում եմ ավելի հաջող բանակցություններ ու արտահանման ավելի մեծածավալ պատվերների պայմանագրեր»,- նշել է ցուցահանդեսի օրերին հայ արտադրողների հետ Մոսկվայում գտնվող՝ ՀԶՀ գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։

Հայկական տաղավարում ներկա են եղել նաև ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը և ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։

*

*