Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջային այցելությունների քանակն աճել է 37%- ով

Տեղեկացնում է «ՏուրՍտատ» գործակալությունը
turizm-vardavar

Հայաստանը մտել է Ռուսաստանից արտագնա տուրայցելությունների ամենամեծ քանակով լավագույն 30 երկրների ցանկ (26-րդ տեղ). «ՏուրՍտատ» գործակալությունը վերլուծել է ՌԴ-ից արտագնա տուրիզմի վիճակագրությունը 2017 թվականի առաջին կիսամյակի համար։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՏուրՍտատ»-ը, Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջային այցելությունների քանակը 2017թ. առաջին վեց ամիսներին աճել է 37%-ով և կազմել 171 հազար, իսկ արտագնա զբոսաշրջիկների ընդհանուր թիվը կազմել է 17 միլիոն։

*

*