Օճառի արտադրությունն աճել է, մաքրող միջոցներինը՝ նվազել

Արտադրվել է 481.8 տոննա օճառ:
ochar

Հայաստանում  օճառի արտադրության ծավալն այս տարվա  հունվար-սեպտեմբերին աճել է 69.8  տոկոսով և կազմել 481.8 տոննա: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից:

Նշենք, որ նախորդ տարվա հունվար-սեպտեմբերին հանրապետությունում արտադրվել է  283.8  տոննա օճառ:

Վիճակագրական կոմիտեի փոխանցմամբ, Հայաստանում նշված ժամանակահատվածում 8.5%-ով նվազել է լվացող, մաքրող և օսլայող միջոցների արտադրությունը: Մասնավորապես, 2017թ-ի հունվար-սեպտեմբերին  արտադրվել է  2 940.1 տոննա լվացող, մաքրող և օսլայող միջոցներ, իսկ 2018թ-ի նույն ժամանակահատվածում ՝ 2 690.4 տոննա:

*

*