Այս տարվա 10 ամսում Հայաստան է ներկրվել 45 հազար ավտոմեքենա

...ամբողջ 2017-ի 27 հազարի փոխարեն
avtomeqena

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Արարատյան մաքսատանը ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների ժամանակ գոյացող հերթերի խնդրին՝ առանձնացնելով դրա առաջացման երեք պատճառ:

«Առաջինը, ՊԵԿ համապատասխան ծառայությունը կարելի է շատ ավելի արդյունավետ կազմակերպել: Այսինքն՝ մենք որոշակի առումով մեր մեղքն ընդունում ենք: Երկրորդ, տեխնիկական առումով նաև այնտեղ ոստիկանությունը  գազի հետ կապված որոշակի հերթեր է գոյացնում, ինչը մաքսային ձևակերպումների որևէ բաղադրիչ չի հանդիսանում: Հետևաբար, նաև հերթերի գոյացման պատճառը ոչ մաքսային մարմնի գործունեություն է: Եվ երրորդ, 2017 թվականի ընթացքում, եթե չեմ սխալվում, մոտ 27 հազար ավտոմեքենա է ներկրվել ՀՀ, այս տարվա 10 ամսվա կտրվածքով՝ արդեն 45 հազար»,-ասաց ՊԵԿ նախագահը:

Նրա խոսքով, ավտոմեքենաների հոսքն էլ է բավական շատ:

«Եթե այս երեք պատճառները համադրենք, կունենանք Ձեր հարցի պատասխանը»,- նկատեց Անանյանը:

*

*