2017-ի հունվար-օգոստոսին Հայաստանում կատարվել է 376 մլն դոլարի ներդրումային ծրագիր

Կատարողականը կազմել է 45 տոկոս
dolar

ՀՀ կառավարությունը ներկայացրել է 2016 թվականի սեպտեմբերի 1-ից 2017 թվականի օգոստոսի 30-ն ընկած ժամանակահատվածում ընտրված ոլորտներում արձանագրված արդյունքների վերաբերյալ հակիրճ հաշվետվությունը:

Ըստ հաշվետվության՝ 2017 թվականի 8 ամիսների արդյունքներով պետական և համայնքային բյուջեյից, վարկային ծրագրերով և մասնավոր հատվածի ֆինանսավորմամբ ներդրումային ծրագրերի կատարողականը կազմել է շուրջ 376 միլիոն դոլար: 2017-ի առաջին կիսամյակում տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների ստացումների (ներհոսքի) ծավալը կազմել է շուրջ 1.024 մլն դոլար, այդ թվում՝ ուղղակի ներդրումները՝ 328 մլն. դոլար (2016 թվականի նույն ժամանակաշրջանի նկատմամբ ավելացում համապատասխանաբար 36.6 տոկոս և 26.3 տոկոս):

2017-ի համար գործադիրը կանխատեսել է 834 մլն դոլարի ներդրումային ծրագրեր, իսկ հաշվետու ժամանակահատվածում կատարողականը կազմել է 45 տոկոս: Հաշվետվության մեջ նշվում է, որ ստեղծվել է «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ն, հիմնադրվել է «Հայաստանի ներդրողների ակումբ»-ը, որի միջոցներով մեկնարկել են 2 ծրագրեր՝ շուրջ 250 մլն դոլարի ներդրումով: Մասնավոր հատվածից ստացված ներդրումային ծրագրերից 28-ի համար սահմանվել են մաքսատուրքից ազատման արտոնություններ, 19-ի համար՝ ԱԱՀ հետաձգման արտոնություններ։

 

*

*