Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը ստացել է 20 մլն դոլարի դրամաշնորհ երկրի էներգաարդյունավետությունը բարձրացնելու համար

Էներգիայի ոլորտում տրվող այս դրամաշնորհը առաջինն է Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում եւ երկրորդն`ամբողջ աշխարհում:
mak

ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը Կանաչ կլիմայական հիմնադրամի կողմից ստացել է 20 մլն դոլարի դրամաշնորհ` ողջ երկրի տարածքով մեկ էներգաարդյունավետությունը բարձրացնելու, ծախսերն,  ինչպես նաեւ  ածխածնի երկօքսիդի արտանետումը նվազեցնելու համար:

Էներգիայի ոլորտում տրվող այս դրամաշնորհը առաջինն է Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում եւ երկրորդն`ամբողջ աշխարհում:

Ֆինանսավորումը ծրագրի թիմին հնարավորություն է տալու արդիականացնել շուրջ 6000 ընտանիքների բնակարանների եւ 150 հանրային շենքերի ներառյալ դպրոցների եւ մանկապարտեզների արտաքին պատերը, մուտքը, տանիքները, առաստաղները, պատուհանները եւ հատակները:

Ծրագրի նպատակն է լուծում տալ տների եւ հանրային շենքերի էներգաարդյունավետության խնդիրներին` այդպիսով նվազեցնելով անտառահատումները եւ էներգիայի սպառումը:

«Սա ամենամեծ ներդրումն է, որը մեր գրասենյակը երբեւէ ստացել է: Մենք հպարտ ենք` պատկերացնելով, թե այս ներդրումը ինչ կարող է նշանակել մեր երկրի ապագայի համար»,- ասել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի կլիմայական փոփոխությունների փորձագետ Դիանա Հարությունյանը:

Կանաչ կլիմայական հիմնադրամը 2015 թվականին ստորագրված փարիզյան համաձայնագրի առաջնային ֆինանսական գործիքն է, որն ուղղված է մեղմացմանը` նվազեցնելով գազի արտանետումներն, ինչպես նաեւ  կլիմայական փոփոխությունների հարմարեցմանը:

*

*