Հայաստանն առկա է լիբանանյան գրեթե բոլոր տուրօպերատորների զբոսաշրջային փաթեթներում — Երկիր Մեդիա

Հայաստանն առկա է լիբանանյան գրեթե բոլոր տուրօպերատորների զբոսաշրջային փաթեթներում

Ավետիս Կիտանյանը և Սուրեն Կարայանը քննարկել են նաև Երևան-Բեյրութ ավիափոխադրումներին առնչվող հարցեր։
libanan-odakayan

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի հրավերով Հայաստանում է Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանը։ Նախարարն ընդունել է գործընկերոջը՝  քննարկելու երկու երկրների միջև համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում։

Ինչպես տեղեկանում ենք  ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանը նշել է, որ բավականին մեծ հետաքրքրություն կա Հայաստանի հանդեպ լիբանանցի զբոսաշրջիկների կողմից, և Հայաստանը առկա է լիբանանյան գրեթե բոլոր  տուրօպերատորների զբոսաշրջային փաթեթներում։

Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանի խոսքով՝ 2017թ.-ին լիբանանցի զբոսաշրջիկների թվի աճ է  գրանցվել նոր ավիաչվերթի մեկնարկից հետո՝ շուրջ 58%, որը սակայն թվային առումով դեռ չի բավարարում։

Ավետիս Կիտանյանը և Սուրեն Կարայանը քննարկել են նաև Երևան-Բեյրութ ավիափոխադրումներին առնչվող հարցեր։

Նախարարների հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Սուրեն Կարայանի առաջիկա այցը Լիբանան։

*

*