Հայաստանի 1000 խոշոր հարկատուները

Նրանք նախորդ տարվա համեմատ պետական բյուջե 10.6 տոկոսով ավելի շատ հարկեր են վճարել։
byuje-harkatu

Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկն արդեն տեւական ժամանակ  գլխավորում է «Գազպրոմ Արմենիան»: Ընկերությունն այս տարվա առաջին 10 ամիսների պետական բյուջե մուտքագրել է 32 մլրդ 200 մլն դրամ՝ 8.1 տոկոսով ավելի քան նախորդ տարի էր:

19 մլրդ 137 մլն դրամով երկրորդ հորիզոնականում է «Գրանդ Տոբակոն»: Ընկերությունը պետբյուջե մուտքագրել է  5.6 մլրդ դրամ ավելի գումար, քան նախորդ տարի:

Երրորդ եւ չորրորդ հորիզոնականներում համապատասխանաբար հայտնվել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ն ու «Ալեքս Գրիգը»:

1000 խոշոր հարկատուների երբեմնի առաջատարը՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը, հիմա հինգերորդ հորիզոնականում է: Պատճառը պղնձի գների անկումն է: Ցանկի 10-րդ հորիզոնականում հայտնվել է «Ֆլեշ» ընկերությունը:

Նշենք, որ խոշոր հարկատուները նախորդ տարվա համեմատ պետական բյուջե 10.6 տոկոսով ավելի շատ հարկեր են մուծել:

Հարկատուների ամբողջական ցանկը՝ ck_hhpektt_2017_III_1000_khv_hark (1)

 

Պատրաստեց՝

Վանուհի Ավագյանը

*

*