Հայաստանից արտահանված հանքահումքային արտադրանքի ցուցանիշն աճել է

Հաշվետու ամիսների արդյունքներով հանքահումքային արտադրանքը կազմել է մեր երկրի արտահանման կառուցվածքի շուրջ 30%-ը:
humq-artahanum

Ընթացիկ տարվա առաջին չորս ամսում՝ հունվար-ապրիլին, Հայաստանից արտահանվել է մոտ 146 մլն դոլարի հանքահումքային արտադրանք: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ցուցանիշը աճել է 2.4%-ով:

Հաշվետու ամիսների արդյունքներով հանքահումքային արտադրանքը կազմել է մեր երկրի արտահանման կառուցվածքի շուրջ 30%-ը:

2015 թվականին Հայաստանից արտահանվել էր 462 մլն դոլարի հանքահումքային արտադրանք: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշn աճել էր շուրջ 20%-ով:

*

*