Հայաստանը ներառվել է գործարարությամբ զբաղվելու համար ամենահարմար երկրների տասնյակում

Հայաստանը միակ երկիրն է, որը միջինից ցածր եկամուտ ունեցող երկիր լինելով ներառվել է ցուցակում:
world-economic-forum

Համաշխարհային տնտեսական ֆորումը (World Economic Forum) կազմել է գործարարությամբ զբաղվելու համար ամենահարմար երկրների տասնյակը, որում ներառվել է Հայաստանը` զբաղեցնելով 9-րդ հորիզոնականը: Ֆորումը տասնյակը կազմելիս օգտվել է Համաշխարհային բանկի Doing Business 2017 («Գործարարություն 2017») զեկույցի տվյալներից:

Հայաստանը միակ երկիրն է, որը միջինից ցածր եկամուտ ունեցող երկիր լինելով ներառվել է ցուցակում:

Տասնյակում Եվրամիության երկրներից տեղ է գտել միայն Իռլանդիան` զբաղեցնելով 10-րդ հորիզոնականը:

Վրաստանը 8-րդ հորիզոնականում է` 2 հորիզոնականով բարելավելով նախորդ տարվա ցուցանիշը:

7-րդ հորիզոնականը զբաղեցրած Ավստրալիայում նոր բիզնես սկսելու համար անհրաժեշտ է առավելագույնը երեք օր:

Սինգապուրը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը, Ադրբեջանը` 5-րդ, Մակեդոնիան` 4-րդ (այստեղ կարելի է բիզնես սկսել 40 ԱՄՆ դոլարով):

Առաջին երեք հորիզոնականներում են Նոր Զելանդիան, Կանադան, Հոնկոնգը:

*

*