23:59 - 17.03.2017
1706 Դիտում
Ռուսական գազային հսկան՝ «Գազպրոմը», ծրագրում է Հրազդան ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկի արտադրած էլեկտարաէներգիան փոխանակել իրանական գազով: Այս մասին ասել է «Գազպրոմի» տնօրեն Ալեքսեյ Միլլերըն ու ընդգծել, որ Հայաստանը մտադիր է հաջորդ տարի կառուցել բարձրավոլտ էլեկտրագծեր, ինչը թույլ կտա էլեկտրաէներգիան փոխանակել իրանական գազով:
2016թ. մայիսից Հայաստանը ռուսական գազի 1000խ/մ-ի համար վ-արում է 150 դոլար: Միլլերը վստահեցրել, որ 2016թ. դեկտեմբերին Հայաստանի իշախնությունների հետ պայմանավորվել են կապույտ վառելիքի արտոնյալ գինը պահպանել նաեւ այս տարի: Միեւնույն ժամանակ պայմանավորվել էին, որ սակագինը կիջնի նաեւ սպառողների համար:
Պատրաստեց՝
Վանուհի Ավագյանը