Տնտեսագետ. ՀՀ-ում գազի 1 խմ-ը պետք է 100 դրամ լինի

Հայաստանում 1 խմ գազ պետք է արժեն 100 դրամ՝ գործող 156-ի փոխարեն: Վահագն Խաչատրյանի հաշվարկներն են...
gaz-hosanq

Հայաստանում 1 խմ գազ պետք է արժեն 100 դրամ՝ գործող 156-ի փոխարեն: Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի հաշվարկներն են այս թիվը ցույց տվել:

Խաչատրյանը տրամաբանական չի համարում հիմնավորումը, որ գազի սակագինը սահմանին եւ սպառողի համար պետք է տարբեր լինի:

«Գազպրոմ Արմենիան» դիմել է «Հանրային ծառայությունները կարգավորող հանձանժողովին»՝ գազի սակագնի իջեցման հայտով՝ առաջարկելով 1 խմ-ը սահմանել 146 դրամ 70 լումա:

Ինչ վերաբերում է հոսանիքին, ապա գազի գնից կախված, ասում է Խաչատրյանը, այն մինչեւ 10 դրամով կարող է էժանանալ:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձանաժողովը սեփական նախաձեռնությամբ որոշել է վերանայել էլեկտաէներգիայի սակագինը: Իսկ, սա, ըստ «Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանի, պայմանավորված է այն հանգամանքով, որ ատոմակայանը նախորդ տարի 13.1 տոկոսով ավելի էլեկտրաէներգիա է արտադրել: Սակագների սահմանման հարցում, կարծում է Սաֆարյանը, մեծ աշխատանք պետք է իրականացնի հանձնաժողովը:

*

*