Հայաստան-ԵՄ համագործակցության նոր համաձայնագրի շուրջ բանակցություններն ընթանում են բնականոն հունով

Էկոնոմիկայի փոխնախարարը նշել է, որ բանակցային այս գործընթացն իր յուրահատկությունն ունի...
ekonomika

Հայաստան-Եվրամիություն համագործակցության նոր համաձայնագրի շուրջ բանակցություններն ընթանում են բնականոն հունով: Ներկայում չկա որեւէ սուր հարց, որը խնդրահարույց լինի բանակցային գործընթացի տեսանկյունից: Այս մասին ասել է էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը:

Մինչեւ տարեվերջ, նշել է Մելքոնյանը, բանակցային երկու փուլ էլ դեռ նախատեսվում է: Նա նկատեց, որ առեւտրի ու ներդրումների բաժնին վերաբերող ոչ բոլոր տեքստերն են տրամադրվել հայկական կողմին:

Թե ի՞նչ ժամկետներում կավարտվեն բանակցությունները, փոխանախարը դժվարացել է պատասխանել: Այն դիտարկմանը, թե Հայաստանը բանակցությունների փորձ ունի ԵՄ-ի հետ եւ արդյո՞ք դա չի դյուրացնում ներկայում կատարվող աշխատանքները, փոխնախարարը պատասխանել է, որ բանակցային այս գործընթացն իր յուրահատկությունն ունի, քանի որ շատ հարցերում յուրաքանչյուր քննարկվող նորմ ու համաձայնություն դիտարկում են նաեւ ԵՏՄ շրջանակներում ստանձնած պարտավորությունների համատեքստում:

*

*