Հայաստանում ծխախոտի արտադրությունն աճել է

2019 թ-ի հունվար-սեպտեմբեր ամսիներին արտադրվել է 23 մլն 424.7 հազար հատ ծխախոտ։
cxaxot

Հայաստանի արդյունաբերության ոլորտում աճում են ծխախոտի արտադրության ծավալներն ու դերը։

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2019  թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանում ծխախոտի արտադրությունը, 2018թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 13.4%-ով:

Եթե 2018 թվականի հունվար-սեպտեմբերին հանրապետությունում արտադրվել է 20 մլն 663.0 հազար հատ սիգարետ, ապա 2019 թ-ի նույն ժամանակահատվածում՝ 23 մլն 424.7 հազար հատ։

Հիշեցնենք, որ Հայաստանում 16 և բարձր տարիքային խմբերում ծխախոտի օգտագործման տարածվածությունը տղամարդկանց  շրջանում կազմում է 50%-ից ավելի, կանանց շրջանում՝ 3-4%:  Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում 16 տարեկանից բարձր տղամարդկանց կեսից ավելին ծխող է, ինչը բարձր ցուցանիշ է։

*

*