Չինացիները Հայաստանի մի շարք ոլորտներոմ ներդրումներ կանեն

Հայաստանը Չինաստանի դիտակետում է:
chinanciner-nerdrum

Հայաստանը Չինաստանի դիտակետում է. Հեյլունցզիան նահանգի ներկայացուցիչները պատրաստվում են լուրջ ներդրումային ծրագրեր իրականացնել երկրում:

Ներդրումային ծրագերի մասին բարձրաձայնել է Հեյլունցզիան նահանգի միջազգային առեւտրի աջակցման չինանական կոմիտեի գլխավոր քարտուղար Գուան Հեյբինը: Հեյբենի խոսքով՝ ինքը տպավորված է հայերով: Ըստ նրա՝ համագործակցության բազմաթիվ ծրագրեր կարելի է իրականացնել Հայաստանի եւ Հեյլունցզիան նահանգի միջեւ:

«Միջազգային գործարար կապերի աջակցության խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահ Մարիամ Մանուկյանը վստահեցրել է, որ չինացի գործընկերներին հետաքրքրում են տուրիզմի, գյուղատնտեսության, ծառայությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները:

 

«Չինացի գործընկերները հետաքրքրված են ներդրումներ իրականացնել Հայաստանի գյուղմթերքների վերամշակման ձեռնարկություն ստեղծելու համար: Չինաստանում կկազմակերպվեն նաեւ ցուցահանդեսներ, որտեղ հայ գործարարների համար անվճար տաղավարներ կտրամադրվեն»,-ասել է նա:

 

*

*