Հայաստանից արտահանվել է 9843 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն

...Ռուսաստան, Վրաստան, Բելառուս, ԱՄԷ և Ռումինիա
banjarexen2

Հայաստանի Հանրապետությունից փետրվարի 16-ի դրությամբ ընդհանուր առմամբ արտահանվել է 9843 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 8043  տոննայի դիմաց, տեղեկացնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հայկական թարմ պտուղ-բանջարեղենը հիմնականում արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն (շուրջ  9000 տոննա),  նաև Վրաստան, Բելառուս,  ԱՄԷ և Ռումինիա:

*

*