Հայաստանում ամսական միջին անվանական աշխատավարձն աճել է 3.5%-ով

Թվային այս պատկերը ներկայացրել է պաշտոնական վիճակագիրը:
ashxatavardz-ach

Մեր երկրում բնակչության ամսական միջին անվանական աշխատավարձը կազմում է մոտ 184 հազար դրամ: Ընդ որում, պետական հատվածում աշխատողների միջին աշխատավարձը կազմում է մոտ 158, իսկ մասնավոր հատվածում միջին աշխատավարձի ցուցանիշը 220 հազար դրամ է:

Թվային այս պատկերը ներկայացրել է պաշտոնական վիճակագիրը:

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության, ընթացիկ տարվա հունվար-մայիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում ամսական միջին անվանական աշխատավարձն աճել է 3.5%-ով, ընդ որում՝ պետական հատվածում միջին աշխատավարձի ցուցանիշը մեկ տարվա ընթացքում գրեթե չի փոփոխվել, մասնավոր հատվածում տարեկան կտրվածքով գրանցվել է 6.9% աճ:

*

*