Հայաստանում արտահանման ցուցանիշն աճել է 20%-ով

Հայաստանն արտաքին աշխարհի հետ իրականացրել է մոտ 2 մլրդ դոլարի առեւտուր:
export-artahanum

Այս տարվա հունվար-մայիս ամիսներին Հայաստանն արտաքին աշխարհի հետ իրականացրել է մոտ 2 մլրդ դոլարի առեւտուր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է մոտ 6.8%-ով: Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Համաձայն այդ ցուցանիշների, հաշվետու ամիսներին արտաքին առեւտրի ընդհանուր ծավալում արտահանումը կազմել է մոտ 657 մլն դոլար, իսկ ներմուծումը՝ ավելի քան 1 մլրդ դոլար: Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեր երկրից արտահանումն աճել է 20%-ով, մինչդեռ ներմուծումը՝ շուրջ 1%-ով:

 

*

*