Հայաստանում մեքենաների առևտրի շրջանառությունն ավելացել է

Հայաստանում 2017 թվականին հունվար-ապրիլին առևտրի շրջանառությունը նախորդ տարվա համեմատ ավելացել է 12,1 տոկոսով:
meqena

Հայաստանում 2017 թվականին հունվար-ապրիլին առևտրի շրջանառությունը կազմել է 685 մլրդ 872,9 մլն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 12,1 տոկոսով: Ինչպես տեղեկանում ենք  ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներից, այս տարվա հունվար-ապրիլին մանրածախ առևտրի շրջանառությունը կազմել է 362 մլրդ 126,5 մլն դրամ` ավելանալով 6,2 տոկոսով:

Մեծածախ առևտրի շրջանառությունն այս տարվա չորս ամիսներին կազմել է 295 մլրդ 708,4 մլն դրամ: Նախորդ տարվա հունվար-ապրիլի համեմատ մեծածախ առևտրի շրջանառությունն աճել է 18,1 տոկոսով:

Զգալի աճ է գրանցվել ավտոմեքենաների առևտրի շրջանառության ճյուղում: Այս տարվա հունվար-ապրիլին դրա ծավալը կազմել է 28 մլրդ 38 մլն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 39,9 տոկոսով:

*

*