Տարվա առաջին կեսին Հայաստանը մոտ 3 մլրդ դոլարի առեւտուր է իրականացրել

5 երկրին բաժին է ընկնում Հայաստանի արտաքին առեւտրի կեսից ավելին:
arevtrashrjanarutyun

Ռուսաստան, Չինաստան, Շվեյցարիա, Գերմանիա եւ Բուլղարիա. սրանք այն երկրներն են, որոնց հետ Հայաստանն իրականացնում է առավել մեծ ծավալի առեւտրաշրջանառություն: Այս 5 երկրին բաժին է ընկնում Հայաստանի արտաքին առեւտրի կեսից ավելին:

Համաձայն պաշտոնական թվերի՝ հունվար-հունիսին մեր երկիրն արտաքին աշխարհի հետ իրականացրել է մոտ 3 մլրդ դոլարի առեւտուր: Ընդ որում արտահանումը կազմել է մոտ 1 մլրդ, ներմուծումը՝ 2 մլրդ դոլար:

*

*