Հայաստանը չորս ամսում Արցախին հատկացրել է 18 մլրդ դրամի միջպետական վարկ

Տվյալներ՝ ՀՀ ֆինանսների նախարարության բյուջեի ամսական հաշվետվությունից։
hashvark

Հայաստանը հունվար-ապրիլին 18 մլրդ դրամի միջպետական վարկ է հատկացրել Արցախի Հանրապետությանը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»ը` վկայակոչելով ՀՀ ֆինանսների նախարարության բյուջեի ամսական հաշվետվության տվյալները, ցուցանիշը ՀՀ պետական բյուջեի կիսամյակային ծրագիրն ապահովել է 68.9 տոկոսով:

Վրաստանի կողմից ՀՀ նկատմամբ ունեցած վարկային պարտավորությունների գծով ստացվել է 140.7 մլն դրամ՝ ապահովելով կիսամյակային ծրագրի 47.9%-ը: Բաժնետոմսերի և կապիտալում այլ մասնակցության ձեռք բերման նպատակով հունվար-ապրիլ ամիսներին տրամադրվել է շուրջ 2.0 մլրդ դրամ՝ ամբողջությամբ ապահովելով կիսամյակի համար ծրագրված ցուցանիշի կատարումը:

Հաշվետու ժամանակահատվածում 332.1 մլն դրամ է օգտագործվել արտաքին աղբյուրներից ստացված վարկային և դրամաշնորհային միջոցների մնացորդից՝ ծրագրով նախատեսված 4.8 մլրդ դրամի փոխարեն:

*

*