Հայաստանում երեք ամսում 3000 աշխատատեղ է ստեղծվել

Տվյալները հայտնի են դարձել վերջին մոնիթորինգի արդյունքում։
karayan
Լուսանկարը՝ Արմենպրեսի

Հայաստանում երեք ամսում արդեն 3000 աշխատատեղ է ստեղծվել: Այս մասին «Արմենպրես»ի հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: Նրա խոսքով` այդ տվյալները հայտնի են դարձել վերջին մոնիթորինգի արդյունքում, որն անցկացվել է երկու ամիս առաջ:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչպիսին է թեթև արդյունաբերության ոլորտում ձեռնարկություններին արտոնություններ շնորհելու՝ ՀՀ վարչապետի տված հանձնարարականի կատարման ընթացքը, նախարարը նշեց.

«Քննարկումներ ենք իրականացնում, որ թեթև արդյունաբերության որոշակի ճյուղերում՝ տեքստիլ, կաշեգործություն, կոշկագործություն և այլն, հնարավոր արտոնություններ տրամադրելու միջոցով ավելի շատ ներդրումներ կատարվեն և նոր աշխատատեղեր ստեղծվեն: Ներկայումս այդ ուղղությամբ քննարկումներ ենք իրականացնում, հստակության դեպքում կասենք»,- նշեց Սուրեն Կարայանը:

*

*