Հարկային օրենսգրքի նախատեսվող փոփոխությունները

Նախատեսվում է աստիճանաբար նվազեցնել եկամտային հարկի դրույքաչափերը:
harkayin-tesuch

Հարկային օրենսգրքի նախատեսվող փոփոխություններով կկրճատվեն հարկման համակարգերը, կվերանա արտոնագրային համակարգը: Ընտանեկան ձեռնարկատիրության համակարգին կփոխարինի միկրոձեռնարկատիրությունը, ինչը տնտեսավարողներին հնարավորություն կտա ունենալ անսահմանափակ թվով աշխատողներ, ովքեր, պարտադիր չէ, որ լինեն այդ ընտանիքի անդամներ:

Տարեկան շրջանառության շեմն էլ 18-ի փոխարեն կլինի 20 միլիոն դրամ:

Մյուս փոփոխությամբ նախատեսվում է աստիճանաբար նվազեցնել եկամտային հարկի դրույքաչափերը: Զուգահեռ կնվազեցվի շահութահարկը: Արդյունքում, տնտեսվարողները շահագրգռված չեն լինի թաքցնել վարձու աշխատողին վճարվող եկամտի չափը:

Այս ամենի փոխարեն կբարձրանան որոշ ապրանքատեսակների, օրինակ՝ ալկոհոլի, ծխախոտի ակցիզային հարկերը: Ավելի բարձր հարկեր կսահմանվեն նաեւ 5 տոկոսից շատ շաքար պարունակող ըմպելիքների համար:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները