Հարկային եկամուտները գերակատարվել են 63 մլրդ ՀՀ դրամով. Դավիթ Անանյան

Այս տարվա 6 ամիսների ընթացքում տպվել է 196 մլն 183 հազար հատ կտրոն
davit-ananyan (1)

2019 պետբյուջի մասին օրենքով հարկային եկամուտները պլանավորված էին 1 տրլն 403 մլն դրամ, այժմ այն 1 տրլն 407 մլն ՀՀ դրամ է, այսօր լրագրողների հետ հանդիպմանը, ամփոփելով 2019 թ. առաջին կիսամյակում ՀՀ ՊԵԿ գործունեության հիմնական ցուցանիշները, ասել է կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։

«Առաջին կիսամյակում փաստացի հարկային եկամուտները կազմել են 713.4 մլրդ դրամ, շուրջ 63 մլրդ ՀՀ դրամով կամ 9.6 %-ով այն գերակատարվել է»,- տեղեկացրեց Անանյանը։

Նա նշեց, որ նախորդ տարվա համեմատ 24.7 տոկոսով ավելի բյուջետային եկամուտներ են ապահովվել։

Ներկայացնելով ՀԴՄ կտրոնների դինամիկան՝ ՊԵԿ նախագահն ասաց, որ այս տարվա 6 ամիսների ընթացքում տպվել է 196 մլն 183 հազար հատ կտրոն, որն ապահովվել է 831 մլրդ շրջանառություն։

«Կտրոնների քանակով ունենք 40 տոկոսի աճ և դրանցով հայտարարագրվող շրջանառությունների առումով ունենք ավելի քան 21 տոկոս աճ»,- ասաց Դավիթ Անանյանը։

*

*