Խոշոր հարկատուները պետբյուջե են մուտքագրել ավելի քան 26 մլրդ դրամ

Թվային այս պատկերը ներկայացրել է ՊԵԿ խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետ Ռաֆիկ Մաշադյանը:
harkatu

Իրացման շրջանառության նվազման պայմաններում խոշոր հարկ վճարողներն այս տարվա առաջին ինն ամսում պետբյուջ են մուտքագրել ավելի քան 26 մլրդ դրամ: Այս ցուցանիշը 5 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

Թվային այս պատկերը ներկայացրել է ՊԵԿ խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետ Ռաֆիկ Մաշադյանը: Նրա դիտարկմամբ, տեսչությունը կիրառել է վարչարարական նոր մոտեցումներ եւ բարձրացրել է հսկողության ինտենսիվությունն այն ոլորտներում, որտեղ եղել են ստվերային շրջանառություններ:

«Ալեքս Գրիգ», «Սաս», «Էվրիկա», «Նոր Զովք», «Ծիրան» խոշոր ընկերություններում կատարված հսկողական աշխատանքների արդյունքում արձանագրվել է պետբյուջե լրացուցիչ վճարման 401 մլն դրամ:

*

*