92 մլրդ եկամուտ՝ հարկային եւ մաքսային մարմինների կողմից

Միաժամանակ շուրջ մոտ 5 մլրդ դրամ անկում է գրանցվել ոչ մետաղական հանքարդյունաբերության եւ կապի ոլորտների մի քանի խոշոր ընկերությունների հարկային եկամուտներում:
pek

2016թ. մայիսին  հարկային եւ մաքսային մարմիններն ապահովվել են մոտ 92 մլրդ դրամ եկամուտ, ինչը  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գերազանցում է  5 մլրդ դրամով: Այս մասին տեղեկացնում են պետեկամուտների կոմիտեի լրատվական ծառայությունից:

Ըստ այդմ,  աճն ապահովվել է ԵՏՄ անդամ երկրներ ներկրվող մաքսային մուտքերի մոտ 3 մլրդ դրամի կրճատմամբ: Միաժամանակ շուրջ  մոտ 5 մլրդ  դրամ անկում է գրանցվել ոչ մետաղական հանքարդյունաբերության եւ կապի ոլորտների մի քանի խոշոր ընկերությունների հարկային եկամուտներում:

*

*