Արձանագրվել է ուղեւորափոխադրումների 4 եւ բեռնափոխադրումների 3 տոկոսի աճ

Կարեն Կարապետյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի փոխնախագահին։
misharin-karapetyan

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ առաջին փոխնախագահ Ալեքսանդր Միշարինին եւ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ  տնօրեն Սերգեյ Վալկոյին:

Զրուցակիցներն անդրադարձել են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գործունեությանը, 2016 թվականի արդյունքներին եւ առաջիկա ծրագրերին: Ալեքսանդր Միշարինը նշել է, որ հավատարմագրային կառավարման պայմանագրով ստանձնած բոլոր պարտավորությունները, այդ թվում՝ ներդրումային ծրագրերի հետ կապված, իրականացվել են, արձանագրվել է ուղեւորափոխադրումների 4 եւ բեռնափոխադրումների 3 տոկոսի աճ: Նշվել է, որ այժմ մշակվում է  «Հարավկովկասյան երկաթուղու» զարգացման նոր ծրագիրը, որով նախատեսվում է մատուցել նաեւ տրանսպորտալոգիստիկ ծառայություններ, իրականացնել ենթակառուցվածքների բարելավման ներդրումային նախագծեր, զարգացնել մուլտիմոդալ փոխադրումները, Հայաստանում ձեւավորել բեռնափոխադրումների  տերմինալ եւ այլն:

Վարչապետ Կարապետյանը կարեւորել է նշված ծրագրերի իրականացումը եւ նշել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի զարգացմամբ: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ ենթակառուցվածքների բարելավումը ոչ միայն կնպաստի բեռնափոխադրումների ծավալների, այլ նաեւ ուղեւորափոխադրումների ավելացմանը, հաշվի առնելով նաեւ զբոսաշրջային հոսքերի շարունակական ավելացումը:

*

*