Ընտրվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ

Բաղրամյանն այս պաշտոնում կփոխարինի Ռոբերտ Նազարյանին
garegin-baghramyan-hanrayin-tsarayutyunner-naxagah2

ՀՀ Ազգային ժողովը Գարեգին Բաղրամյանին ընտրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Այս մասին հայտնեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը:

«Ազգային ժողովի 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 106-ը, անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ՝ 85, դեմ՝ 20»,- ասաց Հովակիմյանը:

Հիշեցնենք, որ Գարեգին Բաղրամյանը ՀԾԿ հանձնաժողովում աշխատել է 2014-2018 թթ.։ Նրա թեկնածությունը հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Բաղրամյանն այս պաշտոնում կփոխարինի Ռոբերտ Նազարյանին, ով հանձնաժողովը ղեկավարել է 2003-2018 թթ. եւ իր լիազորությունները վայր է դրել 2018-ի հուլիսին։։

*

*