Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է տուգանել «Գազպրոմ Արմենիա»-ին 10 մլն դրամով

Մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ որոշ դեպքերում չեն պահպանվել հանձնաժողովի որոշմամբ հաստատված որոշ պահանջներ
gazpromarmenia

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2019 թվականի փետրվարի 28-ից մարտի 6-ը «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում իրականացրել է մոնիթորինգ՝ ընկերության կողմից ներկայացված նոր միացման գործընթացի վերաբերյալ տեղեկատվության հավաստիության ստացման նպատակով։

Մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ որոշ դեպքերում չեն պահպանվել հանձնաժողովի որոշմամբ հաստատված բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնների պահանջները:

Հանձնաժողովը որոշել է կանոնների կետերը և լիցենզիայի պայմանները խախտելու համար ընկերությանը տուգանել` 10 000 000 դրամ գումարի չափով։

Հարցը կքննարկվի հունիսի 5-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում:

*

*