Հանքարդյունաբերության ոլորտում  «մի քիչ թափթփված» վիճակ է

Մինչեւ հուլիսի 1-ը համապարփակ առաջարկությունների փաթեթ կներկայացվի կառավարությանը։
hanqaardyunaberutyun

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի գործակալության պետ Երվանդ Հովհաննիսյանի փոխանցմամբ, ՀՀ վարչապետի հանձնարարականի շրջանակներում ուսումնասիրություններ կանցկացվեն ընդերքի շահագործման լիցենզիա ստացած բոլոր չաշխատող ընկերություններում.

Նախարարությունը պատրաստվում է մինչեւ հուլիսի 1-ը համապարփակ առաջարկությունների փաթեթ ներկայացնել կառավարությանը՝ հանքարդյունաբերության ոլորտի հետագա զարգացումների առնչությամբ։

Հիշեցնենք, որ հանքարդյունաբերության ոլորտում տրամադրված 463 լիցենզիաներից, ըստ ներկայացված հաշվետվությունների, 196-ի դեպքում արտադրական գործունեություն չի իրականացվում։ Լիցենզիաներից 51-ի ժամկետը լրացել է։ Մետաղական 28 հանքերից շահագործվում է միայն 8-ը։

*

*