Համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերն ու դրանց ուղղությունները — Երկիր Մեդիա

Համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերն ու դրանց ուղղությունները

Ներկայացրել է տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար Վարազդատ Կարապետյանը:
taracqayin

2018 թվականին համայնքների զարգացմանն ուղղված ի՞նչ ծրագեր են իրականացվելու, որո՞նք են ուղղությունները, մասնակցության ի՞նչ կարգ է գործելու, ե՞րբ է հայտերի ընդունման ժամկետը: Հարցերի պատասխանները Գեղարքունիքի մարզպետարանում ներկայացրել է տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար Վարազդատ Կարապետյանը:

Համայնքների ներկայացրած սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը կառավարությունը կֆինանսավորի: Եթե առաջարկների արդյունավետությունը բարձր է, այս դեպքում կառավարությունը ֆինանսավորում է ծրագրի ընդհանուր գումարի 60 տոկոսը, մնացած 40 տոկոսը ներդնում է համայնքն իր միջոցներից:

Ցածր արդյունավետության գնահատման դեպքում կառավարությունը 50 տոկոս հատկացում կանի: Ներկայացվող ծրագրերի արժեքը չպետք է 5 միլիոն դրամից պակաս լինի, այլապես դրանք չեն դիտարկվելու: Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2018 թվականի մարտի 31-ն է:

Կարգը հետեւյալն է․ եթե գործարարը բիզնես ծրագրեր է ուզում իրականացնել, դիմում է բանկ տարեկան 14 % տոկոսադրույքով վարկ ստանալու խնդրանքով։ Բանկն ուսումնասիրում է առաջարկը, եւ համաձայնության դեպքում գործարարը լրացնում է հայտը, որն էլ ուղարկվում է միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը:

«Եթե բիզնես ծրագիրն արժանանում է հավանության, ապա կառավարությունն այն սուբսիդավորում է տոկոսադրույքի մինչեւ 6 տոկոսի չափով: Բիզնես ծրագրերի սուբսիդավորման համար կառավարությունն այս տարի կծախսի 300 միլիոն դրամ՝ նպատակ ունենալով աջակցել մինչեւ համայնքային զարգացման մոտ 100 բիզնես ծրագրերի: Եթե ձեր համայնքներում կգտնվեն նման գործարարներ, մենք ժամանակին կարձագանքենք ներկայացված ծրագրերին ու առաջարկությունների»,- մանրամասնել է Վարազդատ Կարապետյանը:

 

 

*

*