Համաշխարհային բանկի ծրագրերով մրցույթները կանցկացվեն ֆիննախի էլեկտրոնային գնումների համակարգով

Համաշխարհային բանկն իր ծրագրերի «ճակատագրերը» վստահել է Ֆինանսների նախարարությանը:
finansneri-nakhararutyun
Լուսանկարը՝ iravaban.net-ի

Համաշխարհային բանկն իր ծրագրերի «ճակատագրերը» վստահել է Ֆինանսների նախարարությանը: Արդեն հաջորդ շաբաթվանից բանկի ծրագրերով մրցույթները կանցկացվեն նախարարության էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով:

Ֆինանսների փոխնախարար Կարեն Թամազյանի խոսքով՝ ներկայում այդ մրցույթներն անցկացվում են Համաշխարհային բանկի մրցութային հարթակներում, սակայն Հայաստանի պետգնումների վերջին բարեփոխումները կառույցի մոտ լիակատար վստահություն են առաջացրել: Ֆինանսների նախարարությունը մրցույթների տեղայնացման շուրջ բանակցություններ են վարվում նաեւ Ասիական զարգացման բանկի հետ:

*

*