Պլանային նախազգուշական վերանորոգումից հետո ՀԱԷԿ-ը միացավ ՀՀ էներգահամակարգին

Սեպտեմբերի 8-ին ժամը 11:48-ին...
haek,-hek

Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11:48-ին, Հայկական ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի N3 տուրբագեներատորը 2019թ-ի պլանային նախազգուշական վերանորոգումից (ՊՆՎ-2019) հետո դուրս եկավ հզորության էներգետիկ մակարդակ և միացվեց Հայաստանի միասնական էներգահամակարգին: Այս մասին տեղեկանում ենք Հայկական ատոմային էլեկտրակայանից։

Ներկայումս ՀԱԷԿ-ը բեռնվածք է կրում` ըստ դիսպետչերական ժամանակացույցի:

Կայանում և նրա հարակից տարածքում ճառագայթումային ֆոնը գտնվում է էներգաբլոկների բնականոն շահագործմանը համապատասխանող մակարդակի վրա և չի գերազանցում բնական ֆոնային արժեքները:

Ռեակտորը աշխատանքային պարամետրերի բերելուց և N3 տուրբագեներատորը (կրում է 236ՄՎտ բեռնվածք) ընդհանուր էլեկտրացանցին միացնելուց հետո 2019թ-ի ՊՆՎ-ն համարվում է ավարտված:

Ինչպես հայտնի է, արդեն չորրորդ տարին է, ինչ ՀԱԷԿ-ը համատեղում է ստանդարտ ՊՆՎ-ների պրոֆիլակտիկ վերանորոգման աշխատանքները ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի իրականացման հետ, քանի որ այս ուղղությամբ կատարվող աշխատանքների մեծ մասը տեխնոլոգիապես հնարավոր է իրականացնել միայն կանգնած էներգաբլոկի դեպքում:

Կատարվել են մեծ ծավալի աշխատանքներ:

Ամբողջությամբ՝ այստեղ:

 

*

*