ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի ժամկետի երկարաձգման աշխատանքը ավարտին կհասցվի 2019թ.-ին

Հայտնեց էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը:
atomakayan-aek-enrgablok

Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման համար իրականացվող աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել 2019թ.: Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2016թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին հայտնեց էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը:

2016թ. շարունակվել և ամբողջությամբ ավարտին է հասցվել Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության աջակցությամբ իրականացված Մեղրի և Ագարակ քաղաքների գազի բաշխման ցանցի կառուցման դրամաշնորհային ծրագիրը:

Հիշեցնենք, որ հերթական պլանային նորոգման և վերալիցքավորման նպատակով մայիսի 10-ից ատոմակայանը դուրս է բերվել էներգաարտադրության ցանցից։ Պլանային աշխատանքներին զուգահեռ ընթանում են նաև գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացման հետ կապված  միջոցառումները։

Ըստ նախատեսված ժամանակացույցի, էներգաբլոկը ցանցին կմիանա հուլիսի 10-ին։

*

*