ՍԱՊԾ-ն կասեցրել է Էջմիածնում գործող հացի արտադրամասի գործունեությունը

Խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերի պահանջները
haci-artadramas (2)

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության ծառայությունը, վերահսկողական աշխատանքների շրջանակում, կասեցրել է անհատ ձեռնարկատեր Ժենյա Հովհաննիսյանին պատկանող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարահիգիենիկ նորմերի պահանջները խախտելու պատճառով: Այս մասին հայտնում են ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից։

Էջմիածնում գործող արտադրամասի աշխատակիցները չեն ենթարկվել նախնական և պարբերական բուժզննության, չեն ունեցել սանգրքույկներ, չեն պահել անձնական հիգիենայի կանոնները և աշխատանքը կազմակերպել են առանց մաքուր արտահագուստի: Հացի արտադրամասում խախտվել են նաև հումքի և մյուս բաղադրիչների (այլուր, աղ, խմորիչ)  պահման պայմանները: Կարգադրագրով արգելվել է արտադրությունում առկա լավաշի իրացումը, հանձնարարվել է վերացնել խախտումները:

«Բուժ կենտրոն Ն.Ս.» ՍՊԸ-ին էլ թույլատրվել է վերսկսել արտադրական գործունեությունը: Նոյեմբերի 13-ին ընկերության մսամթերքի կիսապատրաստվածքների արտադրամասի և խանութի գործունեությունը կասեցվել էր սանիտարահիգիենիկ նորմերին ներկայացվող պահանջները խախտելու պատճառով:

 

*

*