Ալյուրի եւ հացի արտադրության ծավալները նվազել են

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն․․․
alyur-hac

Հայաստանում առաջին անհրաժեշտության սննդամթերք համարվող հացի արտադրության ծավալները նախորդ տարի 2.4 տոկոսով նվազել են:

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ հանրապետությունում 2018 թվականին արտադրվել է 264.7 հազար տոննա հաց, իսկ 2017 թ-ին՝ 271.3 հազար տոննա:

Զուգահեռ զգալի նվազել են նաև ալյուրի արտադրության ծավալները: Նախորդ տարի 2017  թվականի համեմատ ալյուրի արտադրության ծավալները նվազել են 20.4  տոկոսով: Մասնավորապես, եթե 2017 թ-ին արտադրվել է 169 հազար 170.9 տոննա ալյուր, ապա 2018թ-ին՝  134 հազար 643.5 տոննա:

*

*