Հացի եւ ալյուրի արտադրությունը նվազել է

Ավելացել է հրուշակեղենի արտադրությունը
hac (1)

Հայաստանում 2018 թվականի հունվար-փետրվար ամիսներին արտադրվել է 44 հազար 941.8 տոննա հաց՝ 2017թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 2.4 տոկոսով: Վիճակագրության համաձայն՝ նշված ժամանակահատվածում 14.7%-ով նվազել է նաև ալյուրի արտադրությունը. եթե 2017 թ-ի հունվար-փետրվարին արտադրվել է 29 հազար 482.3 տոննա ալյուր, ապա այս տարի՝ 25 հազար 155.9 տոննա:

Նշված ժամանակահատվածում 15.2%-ով ավելացել է հրուշակեղենի արտադրությունը՝ կազմելով 2 հազար 380.2 տոննա, մակարողենի արտադրությունը՝ 14.5%-ով (591.2 տոննա):

*

*