Գյուղատնտեսության նախարարությունը կաջակցի կարկտահարությունից տուժած համայնքներին

...այս պահի դրությամբ վնասը կազմում է մոտ 6,5 միլիարդ դրամ
arthur-xachatryn2 (1)

Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն օգոստոսի 15-ին Շիրակի մարզում էր: Նախարարը շրջել է օրերս կարկտահարությունից տուժած Ազատան համայնքի ցանքատարածություններում, ծանոթացել ստեղծված իրավիճակին: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Արթուր Խաչատրյանը փաստեց՝ կատարվում է վնասի հաշվարկ: Նախարարը վստահեցրել է, որ կառավարության աջակցությունը չի ուշանա:

«Պետք է հիմա հաշվարկենք կարկտահարության վնասները, հաշվարկենք՝ հանրապետությունում բնական աղետները որքան վնաս են պատճառել, համեմատենք պետության ֆինանսական կարողությունների հետ, որպեսզի հասկանանք՝ ինչ ֆինանսական աջակցություն ենք ցուցաբերում մեր գյուղացիներին: Պետք է գնահատենք և աջակցություն ցուցաբերենք գյուղատնտեսներին»,- նշեց նա՝ փաստելով, որ հանրապետությունում այս պահի դրությամբ վնասը կազմում է մոտ 6,5 միլիարդ դրամ:

Անցած տարի վնասը եղել է 12 մլրդ դրամ, 2016 թվականին՝ 30 մլրդ դրամ: Արթուր Խաչատրյանը տեղեկացրեց, որ նախարարությունը կդիտարկի նաև գյուղացիների՝ վարկային պարտավորությունների հետաձգման խնդրանքը. «Պետք է նաև բանկերի հետ այս խնդիրը դիտարկենք և հասկանանք՝ արդյոք այդ հնարավորությունը կա»:

Նախարարն այցելել է նաև Գյումրու սելեկցիոն կայան:

*

*