Եղանակը գյուղատնտեսության վրա բացասական ազդեցություն չի թողել. փոխնախարար

Մասնագետները խորհուրդ են տալիս խաղողի այգիներում սկսել էտի աշխատանքները
dasht-varucanq-hox

Ընթացիկ տարվա փետրվարին գրանցված նորմայից բարձր ջերմաստիճանային ռեժիմի պայմաններում  գյուղատնտեսական որոշ աշխատանքներ ավելի վաղ են սկսվել: Մասնավորապես, շարունակվում է պտղատու ծառերի էտը: Մասնագետները խորհուրդ են տալիս խաղողի այգիներում սկսել էտի աշխատանքները:

Գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանի խոսքով` եղանակը գյուղատնտեսության վրա բացասական ազդեցություն չի թողել, և ձմեռացման հետ կապված որևէ խնդիր չի առաջացել:

ՀՀ կառավարության հանձնարարությամբ՝ Գյուղատնտեսության նախարարությունն  ու ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության  ջրային տնտեսության պետական կոմիտեն իրականացնում են համատեղ աշխատանքներ՝ գարնանացանի աշխատանքների համար ոռոգման  ջրի  պակասի դեպքում անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու ուղղությամբ:

Փոխնախարարը  տեղեկացրել է, որ գյուղատնտեսության նախարարությունն այս տարի կշարունակի դիզվառելիքի սուբսիդավորման և գարնանացան մշակաբույսերի սերմացուների տրամադրման ծրագրերը: Բացի այդ, գյուղացիական տնտեսություններն այս տարվանից կարող են օգտվել  նաև կաթիլային համակարգերի, կարկտապաշտպան ցանցերի ներդրման և ինտենսիվ այգիների հիմնման պետական օժանդակության ծրագրերից:

*

*