Գյուղատնտեսական ապահովագրության պիլոտային ծրագիր՝ 2018 թվականին

Գերմանական kfw բանկը 5 մլն եվրո դրամաշնորհ կտրամադրի
karkut

2018 թվականին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ԿԲ և միջազգային երեք կազմակերպությունների հետ կպատրաստեն գյուղատնտեսական ապահովագրության պիլոտային ծրագիր։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը։ Նա նշեց, որ պետք է ստեղծվի բյուրո, որը զբաղվելու է ռիսկերի գնահատմամբ։

Խորհրդատու կազմակերպության հետ կորոշեն ապահովագրության շեմը եւ այն մարզերը, որտեղ դրանք կկիրառվեն։ Սկզբնական փուլում կընտրեն մեկ ռիսկ և հինգ մշակաբույս։ Գերմանական Kfw բանկը 5 մլն եվրո դրամաշնորհ կտրամադրի, նույքան էլ կտրամադրվի պետբյուջեից, որը կուղղվի ապահավոգրության սուբսիդավորմանը, տեղեկացրեց փոխնախարարը։

Պատրաստեց՝

Վանուհի Ավագյանը

*

*