Գյուղացուն տրամադրվող մատչելի պարարտանյութերը հասել են Հայաստան

Գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը մարզի ղեկավարներին հորդորում է շուտափույթ ներկայացնել հողօգագործողների ցանկը:
parartanyut

 

Գյուղացուն մատչելի գնով տրամադրվող պարարտանյութի 5 վագոն Վրաստանից արդեն Հայաստան է հասել: 315 տոննա պարարատանյութը բաշխվելու է մարզերի այն համայնքների միջեւ, որոնք Գյուղատնտեսության նախարությանն է ներկայացրել հողօգատործողների ցանկն ու վճարման անդորրագիրը: Գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը մարզի ղեկավարներին հորդորում է շուտափույթ ներկայացնել հողօգագործողների ցանկը: Գյուղացուն պարարտանյութի մեկ պարկը կտրվի 6000 դրամով: Շուկայական գինը 7 հազար է: 1-3 հեկտար հողատերերը կստանա մեկ տոննա աապարտանյութ: Պարարտանյութի 10 վագոն էլ Հայաստան կհասնի վաղը:

«Շուրջ 200 տոննա գարնանցանի սերմ է ներկրվելու: Որակի առումով խիստ ենք լինելու: Ե′վ ծրագրով, ե′ւ շուկայում վաճառվող պարատնյութի գնային տարբերությունը մեծ չի լիենլու եւ մենք հետեւելու ենք որակին»,- ասել է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը:

*

*