Վարչապետ․ Հայաստանում նպատակ է դրվել զարգացնելու բարձր տեխնոլոգիաների ոլորտը

Բավել է «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» համաժողովը։
varchapet

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նոյեմբերի 17-ին Գյումրիում ներկա է գտնվել «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» համաժողովի բացմանը:

Ողջունով մասնակիցներին՝ վարչապետը նշել է, որ Հայաստանում նպատակ է դրվել զարգացնելու բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ որպես մեր տնտեսության առաջ մղող ուղղություններից մեկը, որը ներդրումների ներգրավման և արտահանման մեծ ներուժ ունի: Միաժամանակ, Կարեն Կարապետյանի խոսքով, Հայաստանի տնտեսական զարգացման տեսլականի մեջ առանցքային կարևորություն ունի մարզային և համայնքային զարգացումը:

«Այս երկուսի համադրումը ցանկալի արդյունք կարող է ապահովել: Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը լավ օրինակ է, թե ինչպես կարելի է մարզում հիմնել և զարգացնել  մի կառույց, որը խթանում է տեխնիկական և գործարար հմտությունների զարգացումը, նպաստում բարձր տեխնոլոգիաների ոլորտում ինովացիոն հետազոտմանն ու զարգացմանը», — ասել է կառավարության ղեկավարը։

Դիմելով համաժողովի մասնակից երիտասարդներին՝ վարչապետը նշել է, որ նրանք մեր երկրի ամենամեծ ներուժն են: «Մենք լավ հնարավորություն ունենք ձեզ հետ, որպեսզի յուրաքանչյուրս իր քաղաքում, մարզում՝ սեփական մասնակցությունը բերի այն փոփոխություններին, որոնք նախաձեռնել ենք: Երբ կարողանանք բնութագրել մեր կառավարման սուբյեկտները, թվայնացնենք այն, այդ ժամանակ էլ ֆիքսվելու են մեր թերությունները, առավելությունները, շարժիչ ուժը», — ընդգծել է վարչապետը՝ համաժողովին մաղթելով արդյունավետ աշխատանք:

Ամբողջությամբ՝ այստեղ։

*

*