«Գյումրի Գարեջուր»-ն ամբողջությամբ պետական բյուջե է վճարել 320 միլիոն դրամի հարկային պարտավորությունը

Ընկերությունը ՊԵԿ է ներկայացրել ճշգրտված հաշվարկ-հաշվետվություններ
gyumri-garejur

«Գյումրի Գարեջուր» ՍՊԸ-ն ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե է ներկայացրել ճշգրտված հաշվարկ-հաշվետվություններ, և ամբողջությամբ պետական բյուջե է վճարել 320 միլիոն ՀՀ դրամի հարկային պարտավորությունը: Այս մասին  տեղեկացնում են ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հաղորդագրության մեջ ասվում է. «Պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացվող ստուգողական աշխատանքների ընթացքում գարեջրի արտադրությամբ և իրացմամբ զբաղվող «Գյումրի Գարեջուր» ՍՊԸ-ում արձանագրվել են ագրեսիվ հարկային պլանավորում իրականացնելու դեպքեր: Արդյունքում ընկերության կողմից 2016-2017 թվականների ընթացքում պակաս է հաշվարկվել  ավելի քան 300 միլիոն ՀՀ դրամի չափով հարկային պարտավորություն:

Դեպքի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում  ձեռք բերված անհերքելի փաստական տվյալների  հիման վրա  ընկերությունում իրականացվող հարկային համալիր ստուգման ընթացքում «Գյումրի Գարեջուր»-ը  հարկային մարմին է ներկայացրել ճշգրտված հաշվարկ-հաշվետվություններ, որոնց արդյունքում հաշվարկվել է ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի գծով 320 միլիոն ՀՀ դրամի հարկային պարտավորություն: Այն ամբողջությամբ վճարվել է պետական բյուջե»:

*

*