Գյուղտեխնիկայի լիզինգային ծրագրի շահառուները տեխնիկա կարող են ձեռք բերել մատչելի պայմաններով

Գյուղտեխնիկայի ձեռքբերման լիզինգի համար կառավարությունը հատկացրել է 120 մլն դրամ:
gyughtekhnika

Գյուղտեխնիկայի լիզինգային ծրագրի շահառուները տեխնիկա կարող են ձեռք բերել մատչելի պայմաններով` 20 տոկոս կանխավճարով, տարեկան 2 տոկոս տոկոսադրույքով, 3-10 տարի մարման ժամկետով` կախված տեխնիկայի տեսակից:

Գյուղտեխնիկայի ձեռքբերման լիզինգի համար կառավարությունը հատկացրել է 120 մլն դրամ: Սակայն, ըստ գյուղատնտեսության գլխավոր պատասխանտու՝ Իգնատի Առաքելյանի, եթե պահանջարկը մեծ լինի, ապա կդիմեն գումարի չափն ավելացնելու համար: Այս նպատակով նախարությունը հյուրընկալել էր վարկային կազմակերպությունների եւ գյուղտեխնիկա ներկրողներին:

Փոխնախարարի Ռոբերտ Մակարյանը հորդորել է սկսել բանակցությունները պայմանագրերի կնքման ուղղությամբ, որպեսզի սեղմ ժամկետներում սկսվի գյուղտեխնիկայի վաճառքի գործընթացը:

*

*