Գյուղոլորտի նոր ծրագրերի առաջին արդյունքներն ու սպասելիքները

Գյուղատնտեսության նախարարությունն իրականացրել է․․․
gyughtekhnika

Մթերումներից հետո գումարային քաշքշուկներին վերջ տալու համար անցած տարի Գյուղատնտեսության նախարարությունն իրականացրել է վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման պիլոտային ծրագիրը: Տրամաբանությունը հետեւյալն է՝ ընկերություններին 1 տարով տրամադրվում էր 3 տոկոսով մինչեւ 150 մլն դրամ վարկ: Վարկը ստանում էր գյուղացին, իսկ մարում՝ մթերողը: 2018 թվականին ընկերությունները նույն ծրագրով արդեն կարող են ստանալ մինչեւ 1 մլրդ դրամ: Վարկի տրամադրման պայմաններն անփոփոխ են:

Մյուսը՝ գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման ծրագիրն է: Գյուղացուն տրամադրվում է 5 տոկոս տոկոսադրույքով, իսկ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքներին եւ գյուղատնտեսական կոոպերատիվներին՝ 3 տոկոսով վարկեր: Մարման ժամկետը 5 տարի է: Գումարի չափը 3-ից 10 մլն դրամ: Ծրագիրը հարյուրավոր շահառուներ ունի:

Գյուղնախարարությունը 2017 թվականին մեկնարկել է նաեւ գյուղտեխնիկայի լիզինգի ծրագիրը:

Պայմաններն են` 20 տոկոս կանխավճար՝ տարեկան 2 տոկոս տոկոսադրույքով, եւ կախված տեխնիկայի տեսակից՝ 3-ից 10-ը տարի մարման ժամկետով:

*

*