Քննարկվել է գյուղատնտեսության ապահովագրության փորձնական ծրագիրը

Նախատեսում են միջազգային փորձագետների հետ համատեղ մշակել հետագա քայլերը:
qnnarkum (1)

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հանդիպել է ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկելու մեկնարկող գյուղատնտեսության ապահովագրության փորձնական ծրագիրը: Իգնատի Առաքելյանը նշել է, որ ծրագրի մասին խոսում են մի քանի տարի շարունակ եւ հիմա ակնկալում են միջազգային փորձագետների այցը, որոնց ընտրել են KfW բանկի մասնագետները, եւ նախատեսում են նրանց հետ համատեղ մշակել հետագա քայլերը:

Նախարարը տեղեկացրել է նաեւ, որ ռիսկերի նվազեցման նպատակով Արտակարգ իրավիճակների նախարարության հետ իրականացվում է հակակարկտային հրթիռային համակարգի փորձնական ներդրման ծրագիր, ինչպես նաեւ 2018 թվականից մեկնարկել է կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը:

Պատասխանատուները նշել են, որ փորձնական ծրագրի ընթացքում KfW բանկը 5 մլն եվրո դրամաշնորհ կտրամադրի, նույնքան էլ կուղղվի պետբյուջեից: Գումարը կօգտագործվի ապահովագրական վճարների սուբսիդավորմանը:

 

 

*

*