Գյուղնախարարությունը խորհուրդ է տալիս խաղողի այգիներում վաղ սկսել այգեբացը

Գյուղատնտեսական որոշ աշխատանքներ անհրաժեշտ է կատարել սովորականից ավելի վաղ:
khaghoghi-mterum

Գյուղատնտեսության նախարարությունը խորհուրդ է տալիս խաղողի այգիներում վաղ սկսել այգեբացը: Ընթացիկ տարվա փետրվար ամսին գրանցված նորմայից բարձր ջերմաստիճանային ռեժիմի պայմաններում գյուղատնտեսական որոշ աշխատանքներ անհրաժեշտ է կատարել սովորականից ավելի վաղ:

Գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանի խոսքով` այգեբացի աշխատանքը պետք է սկսել վաղ առավոտյան եւ ավարտել մինչեւ ժամը 15:00-ը: Անկախ բարձր ջերմաստիճանից՝ խորհուրդ չի տրվում սկսել խաղողի վազերի էտը:

Ջերմաստիճանային ռեժիմի հետագա հնարավոր փոփոխությունների դեպքում, ըստ անհրաժեշտության, նախարարությունը լրացուցիչ տեղեկություն կտրամադրի:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները