Վերամշակող 10 ընկերություններ գյուղացիներին չեն վճարել 3 տարվա պարտքը

Գյուղացիները դեռեւս 237 ու կես մլն դրամից ավելի գումար ունեն ստանալու:
mirg

Վերամշակող 10 ընկերություն գյուղացիներին չեն վճարել 3 տարվա վաղեմության պարտքը: Պտուղբանջարեղենի եւ խաղողի դիմաց գյուղացիները դեռեւս 237,5 մլն դրամից ավելի գումար ունեն ստանալու:

Գյուղատնտեսության նախարարությունից տեղեկացնում են, որ այս տարվա հունվարի մեկի դրությամբ 2015-2016 թվականներին գնված պտուղբանջարեղենի եւ խաղողի դիմաց 20 ընկերություն գյուղացիական տնտեսություններին չէր վճարել 1 մլրդ 660 մլն դրամ: Գյուղատնտեսության նախարարության առաջարկությամբ  նրանցից յուրաքանչյուրը ժամանակացույց է կազմել՝ թե որ ընկերությունը եւ երբ կմարի պարտքը:

*

*