GSP+ -ի շնորհիվ հայկական ապրանքները զրոյական մաքսատուրքով հասնում են եվրոպական շուկա

2018թ. տարեսկզբից մեր արտահանողները կօգտվեն նաեւ մեկ այլ՝ REX համակարգից:

Եվրամիության արտոնյալ GSP+ առեւտրային համակարգից այս պահին օգտվում է 9 երկիր, այդ թվում, 2014 թվականից, նաեւ մեր երկիրը: Բացի դա՝ 2018թ. տարեսկզբից մեր արտահանողները կօգտվեն նաեւ մեկ այլ՝ REX համակարգից:

Հունգարական ու գերմանական շուկաներում լավ գիտեն այս օրգանիկ կոմպոտների մասին: Արդեն մի քանի տարի է՝ «Թամարա ֆրութի» արտադրանքը պահեստից ուղեւորվում է եվրոպական երկրներ: Տարեկան 3 կոնտեյներ Եվրոպա է հասնում զրոյական մաքսատուրքով: Ընկերությունն օգտվում է GSP+ առեւտրային արտոնյալ ռեժիմից:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հեղինակ՝

Վանուհի Ավագյան

*

*